|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկացի հայտնի պոռնոաստղ Սթորմի Դենիելսը հոկտեմբերին անկեղծ գիրք կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Թրամփի պաշտոնի համար: Այդ մասին գրում է The New York Times-ը. հայտնում է Газета.ру-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սթորմի Դենիելսը, ով կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սիրային կապ ունենալու մեջ, դատի է տվել նրան: Պոռնոաստղի պնդմամբ՝ Թրամփը փորձում է այդ հարցով «լռեցնել» իրեն:
Դեռևս 2016 թվականին նախագահական քարոզարշավից առաջ այդ մասին «գաղտնիության» համաձայնություն է կնքվել, որը բազմիցս խախտվել է Թրամփի կողմից:
Թրամփի փաստաբանն ընդունել է այն տեղեկությունները, որ Դենիելսին վճարվել է 130.000 ԱՄՆ դոլար` գաղտնիությունը պահելու համար:
Հայտնի պոռնոաստղը, ըստ երևույթին, այլևս չի ցանկանում գումարի դիմաց լռել և դիմել է դատարան: