|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
««Հայաստան-Իրան» զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հորմուզի նեղուցը բանակցությունների ընթացքում կբացվի միայն երկու շաբաթով, բայց Իրանի վերահսկողության, տեսչության և ինքնիշխանության ներքո:
Հորմուզի նեղուցը բաց էր նաև նախքան պատերազմը, սակայն դրա կենտրոնական անցումային ուղին համարվում էր միջազգային ջրերի գոտի, և երթևեկությունն այնտեղ ազատ էր ու առանց Իրանի վերահսկողության: Բայց հիմա, նույնիսկ այս երկու շաբաթվա ընթացքում` բանակցությունների պայմաններից մեկը այս նեղուցի նկատմամբ Իրանի և Օմանի վերահսկողության ու ինքնիշխանության ճանաչումն ու գործադրումն է:
Սա նշանակում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, բայց Իրանի ու Օմանի ինքնիշխանության և վերահսկողության ներքո: Մի խոսքով, Հորմուզի նեղուցը կարող է բաց լինել միայն նոր կարգավիճակով»։