|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայտնի պոռնոսատղ Սթորմի Դենիելսը, ով կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սիրային կապ ունենալու մեջ, դատի է տվել նրան: Ըստ Euronews-ի՝ պոռնոաստղի պնդմամբ՝ Թրամփը փորձում է այդ հարցով «լռեցնել» իրեն:
Նշվում է, որ դեռևս 2016 թվականին նախագահական քարոզարշավից առաջ այդ մասին «գաղտնիության» համաձայնություն է կնքվել, որը բազմիցս խախտվել է Թրամփի կողմից:
Թրամփի փաստաբանն ընդունել է այն տեղեկությունները, որ Դենիելսին վճարվել է 130.000 ԱՄՆ դոլար գաղտնիությունը պահելու համար:
Հայտնի պոռնոաստղը, ըստ երևույթին, այլևս չի ցանկանում գումարի դիմաց լռել և դիմել է դատարան:
Դենիելսը Թրամփի հետ սիրավեպ ունենալու մասին հայտարարել էր 2011 թվականին: Նա պատմել էր, որ իր և Թրամփի միջև սիրավեպը եղել է Թրամփների ամենափոքր որդու՝ Բարրոնի ծնվելուց վեց տարի անց՝ 2006 թվականին:
Ուշագրավ է, որ Թրամփը ոչ մի կերպ չի ցանկանում արձագանքել թեմային: