Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօրվա ճեպազրույցում հայտարարեց. «Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»:
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ մարտի 1-ին զինված ուժերի զինծառայողները կրակել են բնակարանների վրա այն բանից հետո, երբ պատշգամբներից մեկից հրավառ հեղուկով շիշ են նետել դուրս:
Արտակ Դավթյանը հերքեց նաև երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարաություններն այն մասին, որ մարտի 1-ի իրադարձություններով պայմանավորված` սահմանին պատշաճ հսկողություն չի իրականացվել, նույնիսկ` հակառակորդը դիվերսիա է իրականացրել: «Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց ԳՇ պետը:
Հիշեցնենք, որ Դավթյանը 2008-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: