Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասաց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։
Մասնավորապես՝ դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և ԲՈՒՀ-երում կատարված առերևույթ չարաշահումների փաստով հարուցվել է 59 քրեական գործ, բժշկական կենտրոններում կատարված չարաշահումների փաստերով ` 29, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների կողմից կատարված չարաշահումներով՝ 140, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված չարաշահումներով՝ 224 քրեական գործ, իսկ ապօրինի ծառահատումներով հարուցվել է մոտ 170 քրեական գործ։
Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել նաև ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող 26 ընկերությունների կողմից առերևույթ կատարված յուրացումների դեպքերի առթիվ։
ՀՀ ՔԿ նախագահն ասաց, որ հետևողական քայլեր են ձեռնարկում՝ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Այսօրվա դրությամբ կոմիտեի դեպոզիտ հաշվին առկա 417 մլն. դրամ, որը փոխանցվել է առերևույթ չարաշահումներ թույլ տրված անձանց կողմից՝ որպես պատճառված վնասի հատուցում, մի շարք քրեական գործերով արգելանք է դրվել նաեւ մեղադրյալների գույքի վրա։
ՔԿ նախագահը նշեց, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման հարցը։ Ընդհանուր առմամբ վերականգնված գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։
Քննչական կոմիտեն առաջիկայում կներկայացնի ամփոփ տվյալներ՝ բացահայտված չարաշահումների և պետությանը պատճառված վնասի վերականգնումների ծավալների վերաբերյալ՝ ըստ ոլորտների։