Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամբողջ գերատեսչությունը զբաղվել և պարզել է, որ մեր պատասխանատվության ներքո գտնվող երեխաներից որևէ մեկը «Հասմիկ» ճամբարում չի գտնվում. նախարարության 100-օրյա աշխատանքն ամփոփելիս հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիելյանը:
Նա նշեց, որ միևնույն ժամանակ դա չի նսեմացնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցը, որը այսպես, թե այնպես առնչություն ունի նախարարության հետ: «Այն հրապարակումները, որ տեղի են ունեցել, ուղղակի խաթարում են երեխաների իրավունքները: Ես կարծում եմ, որ ՄԻՊ-ը կանդրադառնա այդ հարցին առ այն, որ հրապարակվել են երեխաների դեմքերը և ներկայացվել է մի բան, որն, իմ պատկերացմամբ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ ճամբարում եղել է ուրախների և հնարամիտների ակումբ: «Գիտենք, որ այդ տարիքում երեխաների համար նմանատիպ զվարճությունները ծիծաղելի են: Պետք է ուսումնասիրություն, դա ուսումնասիրության կարիք ունի: Դատապարտելի է, որ երեխաների դեմքով նման հրապարակում է արվում, և տեքստը, որ կարդում ես, չես էլ նկատում, որ դա ՈՒՀԱ ներկայացում է եղել»,- ասաց Թանդիլյանը:
Նշենք, որ սոցիալական ցանցում տարածել էին հակառակ սեռի զգեստներով երեխաների լուսանկարներ, ինչը քննադատությունների ալիք էր բարձրացրել: