|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 17:30-ին Երևանի Արցախի պողոտայից երթով կշարժվի Հանրապետության Հրապարակ: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք որ այսօր ժամը 18:30-ին Փաշինյանը հանրահավաք կանցկացնի իր` վարչապետ ընտրվելու 100-րդ օրվա կապակցությամբ:
«Քայլարշավը կսկսենք Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկից: Դա այն տեղն է, որտեղից 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ-ի և ոստիկանության ծառայողները»,- նշեց նա` համոզմունք հայտնելով, որ այդ ծառայողներն այսօրվա երթի ընթացքում կուղեկցեն իրեն:
«Այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան: Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները նույն կողմում են և սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում»,-նշեց նա:
Վարչապետը հորդորեց հավաքի մասնակիցներին ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանել:
«Մենք փորձ ունենք իրականացնելու զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Չեմ բացառում, որ կլինեն ուղարկված մարդիկ սադրանքեր կազմակերպելու համար. խնդրում եմ ագրեսիվությանը որեւէ արգրեսիվությամբ չպատասխանել։ Իսկ եթե դա այնպիսի ագերսիվություն է, որին պետք է պատասխանեն իրավապահները, խնդրում ենք դիմել ոստիականւոթյուն։ Իրավապահներն այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,–տեղեկացրեց վարչապետը։