|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոտածածկ տարածք: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: