Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Մայիսի 30-ին ժամը 03:47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 1 հասցեում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ԿամԱԶ և Օպել մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 34 CO 092 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ON 840 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի ԲԿ է հոսպիտալացվել 1984 թ. ծնված Ա. Ա.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: