| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տեւական ժամանակ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաեւ «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվեց որեւէ բան հայտնելուց: ՀՔԾ լրատվական ծառայությունը եւս չհայտնեց, թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1- գործով քննչական խմբի ղեկավարը:
Նաեւ լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, եւ նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը: Մինչ այդ նշենք նաեւ, որ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում