|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի գծով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:
«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ: Աշխատանքը շարունակվում է»,-նշել է Արեն Մկրտչյանը: