|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ տնտեսական վերականգնման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրայի խոսքերին հղումով։
Ակնկալվում է, որ երեկոյան Ճապոնիայի վարչապետը պաշտոնապես կհայտարարի երկրում սահմանափակումների ռեժիմը չեղարկելու մասին:
«Գնահատականների նոր վերլուծության համաձայն, մենք եկանք այն եզրակացության, որ արտակարգ դրության ռեժիմը բոլոր վարչատարածքներում պահելու անհրաժեշտություն չկա, և քննարկում ենք այն չեղարկելու հարցը»,-ասել է նախարարը:
Հիշեցնենք՝ Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը գործել է մեկ ու կես ամիս: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայիում առկա է կորոնավիրուսի 16 հազարից ավելի վարակվածության դեպք, ինչի հետևանքով ավելի քան 800 մարդ մահացել է։