Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ՝ որպես վարչապետի, ասել են, որ տեսականորեն կարող է լինել այնպիսի վարկած, որ իրականում շատ հնարավոր է, որ այս ամբողջ պատմության իմաստն այն է, որ ինչ-որ մարդիկ պարզապես ուզում են ստեղծել իրավիճակ, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն. Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ սա ընդամենը կարծիք է, վարկած:
«Ես չեմ ասում` նման բան կա կամ չկա, ես ուղղակի հարկ եմ համարում գծել այն քարտեզը, որի առջև կանգնած ենք: Այս իրավիճակից ինձ ամենաշատը մտահոգում է այն, որ այս իրավիճակում կլինեն մարդիկ, որ կասեն՝ մեզ փաստերը չեն հետաքրքրում, քանի որ մենք ունենք մեր ճշմարտությունը: Ես հույս ունեմ, որ ներկաներից որևէ մեկը որևէ կասկած չունի, որ մենք և կոնկրետ ես այս հարցում չունենք ոչ մի այլ շահագրգռվածություն, քան Հայաստանի Հանրապետության շահը: Ամեն ծառն ինձ համար ավելի թանկ է, քան որևէ այլ երևույթ: Սակայն վարչապետի կարգավիճակում ես պարտավոր եմ լինել հավասարակշռված ու չեմ կարող միայն շահերի մի խումբ հաշվի առնել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված կարևոր է, թե արդյո՞ք հանքի շահագործումը բացասական ազդեցություն է ունենալու ջրի վրա: Փաշինյանը նշեց, որ տեսականորեն հարցի պատասխանը երկու տարբերակ ունի՝ այո կամ ոչ։ «Եկեք ստեղծենք վստահելի մեխանիզմ, որ ունենանք սպառիչ պատասխան այս հարցին»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: