Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արևմուտքն անտարբեր է հայ բնակչության ճակատագրի նկատմամբ, սակայն Հայաստանի բարգավաճումը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Անցնող տարին հեշտ չէր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար։ Հեշտ չէր նաև Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի համար: Մենք տեսնում ենք Երևանը ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու ամենատարբեր փորձեր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար»,- ասել է Զախարովան։ Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար»:
«Իմ անունից Հայաստանի ժողովրդին անկեղծորեն մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում նոր տարում և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ, քան հանդիպեցին անցած տարում»,- հավելեց դիվանագետը։