Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավուքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:
Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում: