|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շուրջ 5 ժամ տևած քննությունից հետո որոշում կայացրեց կալանավորել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ` պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելուն համաձայնություն տալու համար: ԱԺ-ն գաղտնի, փակ քվեարկությամբ համաձայնություն էր տվել, ինչից հետո նախաքննական մարմինը դիմել էր դատարան` Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Տեսանյութը՝ քիչ անց: