|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ժամանակ արված լուսանկարը, որը մեծ տարածում էր գտել ԶԼՄ-ներում` շնորհիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խիստ հայացքի. հայտնում է Лента.ру-ն:
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Անգելա Մերկելի հետ, սակայն կեղծ ԶԼՄ-ները ցույց են տալիս միայն բանակցային գործընթացից վատ լուսանկարներ, որոնցում ես խնդրում եմ բաներ, որոնց մասին չէր խնդրի ԱՄՆ և ոչ մի այլ նախագահ: Ֆեյքային ԶԼՄ-ները պնդում են, որ ես լեզու չեմ գտել G7-ի այլ առաջնորդների հետ, դա այդպես չէ»,- գրել է Թրամփը:
Գրառումը ուղեկցվել է գագաթաժողովից այլ լուսանկարով, որում առաջնորդները ժպտում են:

