|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովի նախաշեմին դաշինքը բախվել է պարադոքսի` ռազմական տեսանկյունից ՆԱՏՕ-ն լավ վիճակում է, իսկ քաղաքական տեսանկյունից` փլուզված. ըստ Газета.ру-ի` գրում է The Times –ը:
Ըստ սյունակագրի` դաշինքում տիրող տրամադրությունը բավականին նյարդային է, սակայն դրանում մեղավոր է ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ հավանական է, որ մինչև տարվա վերջը Թրամփը կկրկնի ԿԺԴՀ ղեկավարի հետ հաջող հանդիպումը և կհանդիպի Պուտինի հետ: Ըստ լրագրողի` Թրամփի կապրիզները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտմանը և ազդակ լինել Կրեմլի համար, որը կմտածի, որ ԱՄՆ-ը այլևս մտադիր չէ պատերազմել ընկերների համար: