Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրաշալի» եռյակի անդամաները, մասնավորապես` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մինչև վերջերս համառորեն հերքում էին, որ եռյակում լուրջ տարաձայնություններ կան, որ միասնական չեն: Նրանք այդ ամենը որակում էին որպես տեխնիկական կամ, լավագույն դեպքում, մարտավարական տարաձայնություններ:
Այնինչ` այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բացեիբաց հայտարարեց, որ եռյակը ոչ միայն միասնական չէ ու հրապարակային չի գործում, այլ նաև, որ եռյակում շատերը տղամարդկություն ու շիտակություն չունեն այդ մասին խոստովանելու:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն իր այսօրվա ասուլիսում արդեն հայտնեց այդ ամենի վերաբերյալ իր տեսակետը` ասելով, որ «Ժառանգությունն» իր ներսում անգամ չունի միասնություն: ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանից ու Լևոն Զուրաբյանից հնարավոր չեղավ տեսակետները ճշտել, քանի որ նրանք Հայաստանում չէին: ԲՀԿ-ականների հետ զրուցել նույնպես չհաջողվեց: Այսպես` Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը հայտարարեցին, թե շատ զբաղված են, չեն կարող խոսել: Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանն, առհասարակ, հեռախոսազանգերին չեն պատասխանում: