|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն տարբեր առիթներով բազմիցս հանդես են եկել հայտարարություններով՝ շեշտելով «Նոր Թուրքիա» արտահայտությունը, որը մինչ օրս «հնից» ոչնչով չի տարբերվել:
Այսօր թուրքական Taraf թերթը «Նոր Թուրքիան փլուզվում է» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին՝ երեկ Ավջըլար շրջանում բեռնատարի հարվածի արդյունքում փլուզված E-5 վերգետնյա անցումին, որի հետևանքով զոհվել էր 1 և վիրավորվել 4 քաղաքացի, Սոմայում տեղի ունեցած աղետին, որի արդյունքում մահացել էր 301 հանքափոր և նման այլ դեպքերի:
Թերթը տեղեկացրել է, որ երեկ փլուզված վերգետնյա անցումը կառուցվել է 2012 թվականին` Թուրքիայում հայտնի շինարարական երկու ընկերությունների կողմից, և դեպքից հետո այդ ընկերությունների մյուս աշխատանքները ևս փլուզման ենթարկվելու կասկածի տակ են ընկել: