|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի ունեցավ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որից անմիջապես հետո մեկնարկեց Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպումը:
ԱԱ-2018-ն ընդունող երկիր՝ Ռուսաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց, առավելության հասնելով 5:0 հաշվով:
Ռուսների կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշեւը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յուրի Գազինսկին, Ալեքսանդր Գոլովինն ու Արտյոմ Ձյուբան:
ԱԱ-2018-ի խաղային առաջին օրը նախատեսված էր 1 հանդիպում: Վաղը տեղի կունենա 3 հանդիպում: