|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Նա զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: