|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Տեղեկացրել էինք, որ հունիսի 17-ին Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին երեխա է մահացել:
Yerkir.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, կինը վաղաժամ է ծննդաբերել: «Ծննդաբերությունը հունիսի 16-ի ուշ երեկոյան է եղել: Երեխան մահացել է շտապօգնության մեքենայով Արթիկի հիվանդանոցից Գյումրու մոր և մանկան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին»,- ասաց նա:
Տռուզյանը նշեց նաև, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` նորածնի մահվան պատճառը պարզելու համար: