կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 10:00
Քաղաքական

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության և ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանի ասուլիսը

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության և ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանի ասուլիսը

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Կալիֆորնիայի, Արիզոնայի եւ Կոլորադոյի նահանգային Սենատի անդամներ, ամերիկացի գործիչներ եւ Հայ Դատի հանձնախմբի անդամներ, Արեւմտյան ափի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։

Այցի առաջին օրը հանդիպումներ են կայացել վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի պատգամավորների հետ։ Պատվիրակությունն այցելել է նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարան եւ Երեւանի կոնյակի գործարան։