|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի իրավիճակում է հայտնվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգում (Դիարբեքիր) նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ելույթի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով էկրանին չի հայտնվել տեքստը, և Թուրքիայի նախագահը չի կարողացել իր ելույթն ավարտին հասցնել: Սրահում մեկ րոպե կատարյալ լռություն է տիրել, մինչև Էրդողանը նկատել է խնդիրը:
«Արի այստեղ»,- ասել է նա պատասխանատուներից մեկին և հանդիմանել նրան:
Էրդողանի խայտառակ ելույթը չի վրիպել քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, ներկայումս բանտից նախագահի իր թեկնածությունն առաջադրած Սելահաթթին Դեմիրթաշի ուշադրությունից: Նա Էրդողանի ելույթի տեսանյութը փոքր-ինչ խմբագրված տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մարդ, ով առանց էկրանի չի կարողանում մեկ-երկու բառ ի մի բերել, չի կարող որոշել ժողովրդի 100 տարվա ճակատագիրը: Կներեք, մենք վիզ չենք ծռի նրա դիմաց: Մենք ենք այս երկրի ապագան: Մենք այս մարդուց և նրա մտածելակերպից ազատվելու ենք»,- ասել է Դեմիրթաշը: