Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 15-ին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի օրը CNNTurk-ը հեռարձակել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` FaceTime-ով արված տեսանյութ-ուղերձը, որում նա երկրի քաղաքացիներին կոչ էր անում խուճապի չմատնվել, մնալ իրենց տեղերում եւ աշխատել այնպես, ինչպես նախկինում:
Բջջայինը, որի էկրանից Էրդողանն իր ուղերձ հղեց, գնահատվել է 250 հզ ԱՄՆ Դոլար:
Այդ մասին տեղեկացրել է CNNTurk-ի հաղորդավար Հանդե Ֆըրաթը, ով այդ բջջայինի տերն է: Նշենք նաև, այն ժամանակ, երբ Էրդողանն ուղերձ էր հղում, բջջայինը հաղորդավարի ձեռքին էր:
Հաղորդավարը պատմել է , որ հեռախոսը գնելու վերաբերյալ բազմաթիվ նամակներ են ստանում: Նամակների մեծ մասը, նրա խոսքով, ստանում են Սաուդյան Արաբիայի գործարարներից: Նրանցից մեկն անգամ 250 հազար դոլար է առաջարկել այդ հեռախոսը ձեռք բերելու համար:
Հարցին, թե լավ առաջարկի դեպքում կվաճառի՞ արդյոք բջջայինը, հաղորդավարն ասել է.
«Ես այդ նամակներին անգամ չեմ պատասխանում: Ես պարզապես արել եմ այն, ինչ իմ գործը՝ լրագությունն է պահանջում»: