|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Թեհրանում «Փորձառական կինո» խմբում տեղի կունենա իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եվա»-ի փակ ցուցադրումը. տեղեկացնում է alikonline.ir-ը:
Ցուցադրմանը ներկա են լինելու իրանական կինոարվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ:
«Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրության առաջին կինոնկարն է: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն անցյալն ամենուր հետապնդում է նրան:
«Եվա»-ն Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Արժանացել է «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնի «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դերասան» (Շանթ Հովհաննիսյան) մրցանակին, ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լաւագույն դերասանուհի» մրցանակին (Նարինե Գրիգորյան), Տորոնտոյի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին եւ Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: