|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկվանից իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հարպարակ և հայտարարել, որ անցկացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա հանուն մեր Մեծ հայրենիքի անվտանգության, մեր Արցախի և Հայաստանի անվտանգության, և որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակշրջանին, որ մեզ բերեցին այս իշխանությունները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ։
Վարչապետի հայտնի ելույթը երկրում նոր իրավիճակ է ստեղծել, նշեց նա, այնտեղ թույլ են տրված այնպիսի որակումներ, որոնք անընդունելի են հայ ազգի մեծամասնության համար։ Այդ ելույթը լսել են նաև թշնամին ու միջազգային հանրությունը, նկատեց Վանեցյանը, և պատկերացնում ենք, թե ինչ հետաևանքներ կարող է դա ունենալ։
Արթուր Վանեցյանը նկատեց, որ վարչապետի ելույթի մասին շատ որակումներ են եղել՝ «Արցախի մահախոսականը», «Երրորդ Հանրապետության վերջին ելույթը» և այլն, բայց ժամանակ չկա դրանք հիշելու, պետք է փորձենք դուրս գալ այս իրավիճակից։
Մանրամասն՝ տեսանյութում․