Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը շուտով կցուցադրվի Երևանի կինոթատրոններում. ֆիլմը նոյեմբերի 17-ից կցուցադրվի «ԿինոՊարկ», «ՍինեմաՍթար» և «Մոսկվա» կինոթատրոններում:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մասիս Բաղդասարյանն է, որի հետ համագործակցությունը «Թևանիկ» ֆիլմից է գալիս: Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը, իսկ երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանում` ֆիլհարմոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ/ և «Հովեր» պետական կամերային երգչախմբի /գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան/ մասնակցությամբ:
Ֆիլմը 70-ամյա մի մարդու` քարտաշ Աբգարի մասին է, ով միայնակ է մնացել հարազատ գյուղում, քանի որ ազգամիջյան հակամարտության արդյունքում մյուսները բռնի տեղահանվել են: Նա մնացել է իր գյուղում` որոնելու իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է այդ բոլոր վայրագությունները: Հոր միակ խնդիրն աղջկան փրկելն է: Տղամարդու շուրջը գնալով նեղանում է օղակը, քանի որ գյուղում հայտնվում են տարբեր խմբավորումներ, թալանչիներ… Աբգարը դստեր հետ փորձում է թշնամու օղակը ճեղքել, որպեսզի փրկի աղջկան` չնայած այն հանգամանքին, որ վերջինս այլևս անհաղորդ է աշխարհին: