|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նախարարությունում հյուրընկալեց աշխատակիցների երեխաներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական ցորենի սերմերով փոքրիկ պարկեր։
-Մենք որոշեցինք այս խորհրդանշական նվերն ընծայել մանուկներին` ցորենի սերմեր, ցորենի հատիկներ... Այս սերմի մեջ ամբարված է կյանքի խորհուրդը, երկրի ուժը: Մանուկները մեր ապագան են, երկրի ուժը, և, իրենց հետ տանելով կյանքի այս խորհրդանիշը, այն աճեցնելով, նրանք կհասկանան, որ հողն էլ շնչում է ու կյանք ունի, - իր խոսքում ասաց նախարարը։