կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 23:10
Տնտեսական

Գյուղնախարարությունում քննարկվել են Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի վաճառականների խնդիրները

Գյուղնախարարությունում քննարկվել են Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի վաճառականների խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանին` Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առևտրով զբաղվող վաճառականների խնդիրները քննարկելու նպատակով:

 Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմթերքի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների և ներմուծողների դժգոհության պատճառ է հանդիսացել: 

 Իրավիճակին ծանոթանալու և խնդիրը պարզաբանելու նպատակով ՀՀ Ագրոաշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լևոն Ալեքսանյանի հետ այցելել են Հովտաշատի շուկա, զրուցել իրենց բերքը վաճառող գյուղացիների և որոշ վերավաճառողների հետ: Հասմիկ Ջհանգիրյանի խոսքով` շրջայցի ընթացքում շուկայում գյուղացու շահերը ոտնահարելու, առևտուր իրականացնելու ընթացքում միտումնավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու և անհավասար պայմանների առկայության վերաբերյալ ոչ մի բողոք չի արձանագրվել:

 Միաժամանակ նա հավելել է, որ գյուղացներն իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, գյուղմթերքի իրացման, խորհրդատվության և այլ հարցերի շուրջ:

 Լսելով Հասմիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված գյուղացիներին հուզող խնդիրները` նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում արդեն իսկ մշակվել են համապատասխան ծրագրեր: 

Նախարարը նաև նշել է, որ հունիսի 10-ից Կասյան փողոցին հարող հրապարակում նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը, որտեղ գյուղացիները լրացուցիչ հնարավորություն կստանան իրացնել սեփական արտադրանքը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին