|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Յունիբանկի կողմից իրականացվող դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ժամանակակից համակարգչային սենյակ բացվեց Գյումրու թիվ 8 դպրոցում: Դասասենյակը ոչ միայն վերանորոգվել և կահավորվել է, այլ նաև` վերազինվել նոր տեխնիկայով: Այսուհետ դպրոցի 272 աշակերտները ինֆորմատիկայի դասընթացներն կանցկացնեն` օգտվելով նոր, ժամանակակից համակարգիչներից և ինտերակտիվ դասատախտակից:
Գյումրու թիվ 8 դպրոցում համակարգչային դասասենյակ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանին:
Հաշվի առնելով նման նախաձեռնության կարևորությունը, Յունիբանկը կշարունակի դպրոցների աջակցման ծրագրի իրականացումը` նսպատելով որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Յունիբանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան դասասենյակներ: