|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Լեռնահովիտի գյուղապետը, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:
***
Մայիսի 24-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:00-ի սահմաններում Լոռու մարզի Լեջան համայնքի 5-րդ փողոցի թիվ 7 տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Է. Հ.-ին պատկանող 9 ոչխար և ևս 9-ին՝ վնասել:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Լեջանի գյուղապետին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին և Բնապահպանության նախարարության ներկայացուցչին