Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դրամահավաքություն ասելով՝ ավարտական երեկոները նկատի չեմ ունեցել, խոսքը վերաբերում է այն հսկայական գումարներին, որ հավաքվում և նվերների տեսքով հայտնվում են տնօրենների, ուսուցիչների սեղաններին. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ վերահիշյալ դեպքն արդեն կոնկրետ կաշառք է և իր համար անընդունելի: «Դրա համար առաջին օրվանից պայքարում եմ դրա դեմ և շատ ուրախ եմ, որ արդյունք է տալիս: Ստացել եմ ավելի քան 100 հաղորդագրություն, համաձայն որոնց՝ տնօրենները, ուսուցիչները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են: Որոշ տնօրեններ, որ ակնկալիք են ունեցել դրամահավաքների հետ կապված, փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել նախարարի խոսքերի վրա և արհեստականորեն խոչընդոտում են միջոցառումների, ավարտական երեկոների անցկացմանը»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա՝ ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո: Նախարարի խոսքով՝ գուցե հնարավոր լինի հետագայում բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար: «Ճոխության մոլուցքից պետք է ազատվել: Ուզում եմ ծնողներին և աշակերտներին ասել, որ որևէ խոչընդոտ չկա այդ օրվա ձեր ժամանցի հետ կապված, բայց այն չպետք է զգալի խնդիրներ ստեղծի ձեր ծնողների համար: Ծնողները շատ փոքր գումար պետք է հավաքեն, սակայն սեպտեմբեր ամսից արդեն իսկ գումարներ են հավաքում՝ նվերներ գնելու համար: Սրա դեմ դաժան պայքար է գնալու»,- նշեց Հարությունյանը: