կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 14:50
Հասարակություն

Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը

Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում  և  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  Մասնավորապես` փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը:


Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա  ընթացքում (ստուգարք): 

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.

«Օտար լեզու»  («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում                                                                                                   

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

 «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.

«Ֆիզիկա»- 15.06.2018թ.

«Օտար լեզու»-19.06.2018թ.

«Մաթեմատիկա»-22.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

Նշենք, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:

ՀՀ ԿԳՆ