Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ս.թ. մայիսի 4-ին որոշ ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) աշխատակիցներին «ստիպում են ստորագրել ինչ-որ թղթերի տակ, որոնց բովանդակությունը հայտնի չէ»: Ընդ որում, բացառապես անհիմն եղանակով փորձ է արվում այդ ամենը ներկայացնել քաղաքական լույսի ներքո:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը և դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում և ԳԳՄ-ներում ընթանում է անձնական տվյալներ մշակող աշխատակիցներին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սույն օրենքին համապատասխան մշակված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Անձնական տվյալների մշակման կարգի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող այլ ներքին իրավական ակտերի դրույթներին ծանոթացման գործընթացը, որը մեկնարկել է դեռևս 2017 թվականի հոկտեմբերին:
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումների և ԳԳՄ-ների անձնական տվյալներ մշակող աշխատակիցներն ուսումնասիրում են վերը նշված փաստաթղթերը, ծանոթանում դրանց պահանջներին և դրույթներին, ինչի վերաբերյալ ստորագրում են անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերին ծանոթ լինելու մատյանում:
Կից ներկայացնում ենք վերը նշված մատյանի օրինակելի ձևի պատճեն:
Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն