Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հասկանալու համար, թե արդյո՞ք Դովիլյան հայտարարությունը բեկումնային է լինելու հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, պետք է հասկանալ Ադրբեջանի իշխող վերնախավի դիրքորոշումները:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ադրբեջանական կողմը երկու անգամ պաշտոնապես արձագանքել է այս հռչակագրին եւ արտաքուստ հավանություն է տալիս դրան, սակայն այդ փաստաթղթի տակ դիտարկում է իր համար ցանկալի մի տեքստ եւ շարունակում է կրկնել քարոզչական իր թեզերը:
Օրինակ` մայիսի 27-ին` իրենց անկախության օրը նախագահ Ալիեւը հայտարարեց, թե չի ճանաչելու Արցախի անկախությունը: Ըստ Դ. Ջամալյանի` այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը մեզ հետ խոսում է կապիտուլյացիայի լեզվով եւ փորձում է խնդրի «կարգավորման» իր սցենարը պարտադրել:
Սակայն ադրբեջանական դիրքորոշումը պատմականորեն անտրամաբանական է. պատմության մեջ չկան նախադեպեր, երբ ազգը ինքնորոշվում է եւ իր բնակության տարածքում ստեղծում անկախ պետականություն, այլեւս ինքնակամ չի վերահպատակվում, վերագաղութացվում:
«Անգամ ծիծաղելի է ենթադրել, որ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կդիմի նման արկածախնդրության, «կարգավորման» քայլի: Եվ հանուն ինչի՞ պիտի անի: Մանավանդ, որ այստեղ ամենածիծաղելին այն է, որ կապիտուլյացիայի տրամաբանությամբ մեզ հետ խոսում է պարտված կողմը»,- ասաց Դ. Ջամալյանը: