Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից փոխանցված ընդհանուր 88490 եվրո գումարը։
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Անհայտ անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Բացի դրանից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված մեկ այլ նյութերով պարզվել է, որ անհայտ անձը 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ապօրինի տիրացել է օգտատեր Հ. Ս.-ի «Instagram» և «Facebook» սոցիալական ցանցերի անձնական էջերին և փոփոխելով գաղտնաբառը՝ վերջինիս զրկել է դրանք օգտագործելու հնարավորությունից:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի պահանջով նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Անհայտ անձի կողմից Հ. Ս.-ի համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում 2018թ. ապրիլի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վերոնշյալ երկու քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազություն