|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի հրավերով Հայաստան է ժամանել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակցուհի Յանա Եգորյանը, ով Պետական համալսարանի մարզադահլիճում հետևել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ընթացքին: Մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Եգորյանը նշել է, որ Հայաստանում Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի մասսայականացմանը: Սուսերամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին Յանա Եգորյանին է հանձնել Եվրոպայի առաջնության հուշամեդալը :
«Առաջին հերթին սա ինձ համար շատ հաճելի, որովհետև ես հայ եմ և Հայաստանում անցկացվում է Եվրոպայի առաջնություն: Անկեղծ ասած չէի կարող բաց թողել այս հնարավորությունը: Սա շատ լավ քայլ է մարզաձևը Հայաստանում զարգացնելու և մասայականացնելու համար: Կարծում եմ մրցաշարը լավ է կազմակերպված: Մարզադահլիճը հիանալի է, լավն են նաև մարտուղյակները »: