Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը որևէ մտավախություն չունի, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ժամանակին չի վավերացվի: Նման կարծիք նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացն ընթացքի մեջ է ու շուտով տեղեկություն կստացվի տարբեր մայրաքաղաքներում այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից»,- նշեց Նազարյանը։
Անդրադառնալով երեկ խորհրդարանում մի շարք պատգամավորների կողմից առաջ քաշված այն մտավախություններին, որ համաձայնագրի դրույթների իրականացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, նա ընդգծեց. «Այդ առումով կարծում եմ՝ քաղաքական կամքի դեֆիցիտ չի լինի»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ձևակերպումները կարող են փոփոխություն կրել, փոխնախարարն ընդգծեց, որ տարվում են աշխատանքներ այն ուղղությամբ, որպեսզի այդ հարցով ամրագրված դրույթների վերաբերյալ փոփոխություններ չլինեն։
«Համաձայնագիրն ունի պարտադիր իրավական ուժ կողմերի համար։ Դրանում հստակ ԼՂ համակարտության վերաբերյալ կողմերի հանձնառությունն է ամրագրված։ Մեծապես հույս ունեմ, որ այդ առումով ԵՄ-ի կողմից շեղումներ չեն լինի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն: