Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն:
Ընկերությունն Արմավիրի մարզում հիմնել է խաղողի այգիներ՝ օգտագործելով գինու արտադրության համար լավագույն տեսակներն ու ներդնելով ոռոգման, այգիների մշակման ժամանակակից տեխնոլոգիաներ։ Աճեցված խաղողն օգտագործվում է գինու արտադրության համար։
Արմեն Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջել են տնտեսության տարածքում, այցելել գինեգործարան։ Արգենտինահայ գործարարը պատմել է կատարված աշխատանքների, հետագա անելիքների ու ծրագրերի մասին:
Նախագահ Արմեն Սարգսյանն եւ Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Էդուարդո Էռնեկյանը խոսել են Հայաստանի զարգացման հեռանկարների, տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։
Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի ներդրումը ոչ միայն տնտեսության զարգացման գործում, այլ նաեւ նշել է, որ նա Հայաստան է բերել գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում։