|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը դիվանագիտական պատերազմ չի սկսել. հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահը եղել և մնում է բոլոր երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների կառուցման կողմնակիցը, Ռուսաստանը երբեք չի եղել պատժամիջոցների փոխանակման նախաձեռնողը:
Նշնենք, որ Ռուսաստանը պատասխանել էր ԱՄՆ-ի` 60 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշմանը, ինչին ի պատասխան Սպիտակ տունը հայտարարել էր, որ այդ քայլերը արդարացված չեն:
Դիվանագետների արտաքսումը ԱՄՆ-ի կողմից կապված է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, որի մեջ Լոնդոնը Մոսկվային է մեղադրում: