Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արցախում ականապայթյունից զոհված Գեղամ Զաքարյանը սպա էր, Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի բնակիչ: Yerkir.am-ի հետ զրույցում Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը հայտնեց, որ Գեղամն ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու ծառայության անցել Արցախի զորամասերից մեկում: Նա մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել Արցախ:
«Շնորքով, հարգանքով, համեստ, ընկերասեր, խելացի տղա էր, հայրենասեր, ազգասեր, դրա համար էլ ընտրել էր զինվորականի ճանապարհը»,- ասաց մեր զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):
Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: