Սիրիայի հարավում ականի պայթյունից երկու երեխա է զոհվել
Երկու երեխա է զոհվել, երկու չափահաս քաղաքացի տուժել Սիրիայի հարավում գտնվող Դարաա շրջանում ահաբեկիչների կողմից տեղադրված ականի պայթյունից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Մասնավորապես պայթյունից տուժել են մեկ ընտանիքի չորս անդամները: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Նմանօրինակ միջադեպերը Սիրիայում հաճախակի են հանդիպում: Ահաբեկիչները, նահանջելով բնակելի տարածքներից, այնտեղ տեղադրել են ականներ: