կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 15:34
Հասարակություն

Ականի պայթյունից տուժած Արամի երկու վերջույթներն անդամահատել են. մանրամասներ

Ականի պայթյունից տուժած Արամի երկու վերջույթներն անդամահատել են. մանրամասներ

Այսօր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ և 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:

Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ երկու տուժածներին էլ վիրահատել են, վիրահատություններն անցել են հաջող:

«1974-ին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունն ավարտվել է, կատարվել է փայծաղի հեռացում: Բժիշկների հավաստմամբ՝ Արամի վիճակը կայուն ծանր է: Իսկ 1987թ. ծնված Հայրիյան Գարիկի մոտ կար զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, պոլիտրավմա, ուներ հեմոռագիկ շոկ` երրորդ ու չորրորդ աստիճանի: Կատարվել է երկու վերջույթների անդամահատում: Գարիկը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասացին հիվանդանոցից: