Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ ըստ էության նա չէր բացառել, թե կառաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ըստ Կոստանյանի` Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց քաղաքական կողմոնորշումից: Նրա գնահատմամբ՝ սա ամենակրևոր մեխերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, երկրի նախագահը բոլոր երիտասարդների ներուժը օգտագործելու և երկրի բարորության համար է:
«Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, թեկուզ, եթե քաղաքական ընդդմիություն են: Երկրի բարորության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է՝ ի շահ երկրի զարգացման: Սա վերաբերում է բոլորին՝ անկախ է քաղաքական կամ այլ կողմնորոշումից»,- ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է հարցին` ինչու է Սերժ Սարգսյանը ստանձնել առաջնորդներ ստեղծելու գործը, Կոստանյանն ասաց, որ երկրի առաջնորդը բացի երկիրը ղեկավարելուց նաև այլ չափազանց կարևոր գործառույթ ունի՝ սերնդի դաստիարակություն և երկրի շարունակականություն ապահովելը:
«Բա էլ ով պետք է նման կոչ աներ, բա ով պետք է առաջարկեր, որ հարգելի ժողովուրդ, ես իմ առաջ խնդիր չեմ դնում, որ միայն ՀՀԿ-ի երիտասարդները դառնան լիդեր, կամ այդ կուսակցության լիդերներն գործածել երկրի կառավարման մեջ: Այս խոսքով նախագահը փաստեց, որ ինքը բոլորի նախագահն է, բոլորի առաջդնորդն է և յուրաքանչյուրի ներուժն օգտագործելու է»,- ընդգծեց նա:
Կոստանյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց, քանի որ կարծում է, որ երկրում ընդդիմութուն չկա: Նրա կարծիքով՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի զարգացումը պայմանավորված է առողջ ընդդմություն ունենալով:
«Ընդդիմության առկայությունը ցանկացած իշխանության և պետության համար ուղղակի անհրաժեշտություն է: Սերժ Սարգսյանը խոսում էր նրա մասին, որ կայուն է իրավիճակը, չկա մեծ տատանումներ՝ քաղաղաքակամ և այլ դաշտում, ինչը երաշխիք է երկրի զարգացման համար: Որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չլինի կայունության երաշխիք»,- ասաց Կոստանյանը: