|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մարտի 19-ին DAS ակումբում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 97-ամյակին։
Երեկոյի ընթացքում կհնչեն ազգային երգեր, կլինեն նաև ժողովրդական պարեր։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Adana project-ը, ինչպես նաև Հայաստանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գլխավորությամբ։
Միջոցառման նպատակը կարևոր է այնքանով, որ երեկոյից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում խաղահրապարակի կառուցմանը: Երեկոյի սկզբում կներկայացվեն խաղահրապարակի կառուցման ուղղությամբ կատարված աշխատանքները և խաղահրապարակի մանրակերտը:
Տոմսերի արժեքը 3000 դրամ է։ Դրանք կտրամադրվեն ակումբի մուտքին։
Հիշեցնենք նաև, որ այս նախաձեռնության առաջին փուլը տեղի էր ունեցել նախորդ տարի, որին իրենց մասնակցությամբ աջակցեցին և ներկաներին հաճելի ժամեր պարգևեցին Ռուբեն Հախվերդյանը, Արիկը (Բամբիռը), Դավիթ Հակոբյանն ու Սուրեն Աճեմյանը: