Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երբ նախագիծը գա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին։
«Ես չեմ ուզում կարծիք ասել, որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- հավելեց նա:
Հարցին՝ այս համակարգն իրենց իշխանության օրոք է ներդրվել, արդյո՞ք կաջակցեն, որ ընդունվի, Բաբլոյանն արձագանքեց. «Կքննարկենք, կորոշենք»:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ, այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:
Դեռևս գործող կարգավորմամբ` կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին` պետությունը: