կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 15:40
Աշխարհ

АиФ.ru-ն ընտրել է հանգստի համար մատչելի 5 ուղղությունները, դրանց թվում է նաև Գյումրին

АиФ.ru-ն ընտրել է հանգստի համար մատչելի 5 ուղղությունները, դրանց թվում է նաև Գյումրին

Ռուսական Аргументы и Факты  պարբերականը Skyscanner և Biletix զբոսաշրջային ծառայությունների հետ կազմել է այն քաղաքների ցուցակը, որտեղ զբոսաշրջիկները կարող են մեկնել մայիսյան տոներին, և որոնք համեմատաբար մատչելի են: Ցուցակում ներառվել է նաև հայկական Գյումրի քաղաքը:

«Գյումրիի` այցելության համար պարտադիր վայրերից կառանձնացնեմ հայկական համեղ ուտեստներով քաղաքային շուկան, Ազատության հրապարակը, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի անվան պուրակում գտնվող վերնիսաժը, խաչքարերի ծառուղին, ինչպես նաև Թատերական հրապարակը՝ ծնունդով Գյումրիից, դերասան Ֆրունզե Մկրտչյանին նվիրված յուրահատուկ արձանով»,- գրում է պարբերականի լրագրողը:

Գյումրիից բացի, ցուցակում են ներառվել նաև Մինսկը, Քիշնևը, Քյոլնն ու Վիլնյուսը: