|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 23 չվերթի մեկնում ու ժամանում է հետաձգվում։ Այս մասին են վկայում առցանց չվատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, մեկնման մասով հետաձգվել է 11 չվերթ՝ չորսը՝ դեպի Մոսկվա, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, և մեկական չվերթ՝ դեպի Շարմ էլ Շեյխ (Եգիպտոս), Եկատերինբուրգ, Սամարա, Երևան (Հայաստան) և Կազան։
Բացի այդ, ուշանում է ևս 12 չվերթի ժամանումը՝ երկուական՝ Մոսկվայից, Սոչիից և Սանկտ Պետերբուրգից, մեկական՝ Շարմ էլ Շեյխից, Կրասնոյարսկից, Իժևսկից, Ստամբուլից (Թուրքիա), Երևանից և Կազանից։
Հուլիսի 10-ին «Ռոսավիացիան» թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանափակումներ էր մտցրել Կրասնոդարի օդանավակայանում։